Երևանում բերման է ենթարկվել բարեկամից $1200 գողացած 45-ամյա տղամարդը

11:47 • 18.12.12

Ոստիկանության Մաշտոցի բաժնում դեկտեմբերի 15-ի երեկոյան հաղորդում է ստացվել, որ 16-րդ թաղամասի մի բնակարանից գողություն է կատարվել, և տանտիրուհին այդ հանցագործությունը կատարելու մեջ կասկածում է իրենց բարեկամին, որը գտնվում է իրենց տանը:


Ըստ Ոստիկանկության կայքի՝ մեկնած օպերատիվ խմբին կինը հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 19.00-ին, քրոջ ամուսինը` 1967 թ. ծնված Թադևոս Մ.-ն, ննջասենյակում դրված հագուստի գրպանից գողացել է 1.200 դոլար:


Նույն օրը, ժամը 21.00-ին, Թադևոս Մ.-ն նշված տնից բերման է ենթարկվել բաժին և խոստովանել, որ գողությունը կատարել է ինքը, իսկ հափշտակած 1.200 դոլարը, կասկածները փարատելու համար, նետել է նույն բնակարանի զուգարանակոնքի մեջ:


Կատարվում է քննություն: