Մոսկվացիներն «աշխարհի վերջին» ընդառաջ հանգստացնող հաբեր են գնում
Մոսկվայում սկսել են ավելի շատ գնել հանգստացնող հաբեր՝ նախապատրաստվելով դեկտեմբերի 21-ին տեղի ունենալիք «աշխարհի վերջին», որին, այնուամենայնիվ, դեռ որոշ մարդիկ հավատում են, հաղորդում է INTERFAX գործակալությունը:
Բացի այդ, անհասկանալի պատճառով դեղատներում կտրուկ ավելացել է մարմնի խնամքի թանկարժեք միջոցների պահանջարկը:
«Որքան մոտենում է դեկտեմբերի 21-ը, այնքան փոխվում է մոսկվացիների, ինչպես նաև ՌԴ այլ մարզերի բնակիչների սպառողական վարքը: Փոխվել է դեղամիջոցների սպառման պահանջարկը», - Интерфакс-ին այսօր հայտնել է Аптеки A.V.E ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Տիմուր Շակայան:
Ըստ նրա՝ հաբեր գնելիս նախապատվությունը տրվում է բնական հիմքով պատրաստվածներին:










