Հնդկաստանում ուսանողուհին խմբակային բռնաբարության զոհ է դարձել ավտոբուսում
Դելիում 23-ամյա ուսանողուհին խմբակային բռնաբարության զոհ է դարձել ընթացքի մեջ գտնվող ավտոբուսում: BBC-ն հաղորդում է, որ ներկայում աղջիկը գտնվում է հիվանդանոցում` ծայրահեղ ծանր վիճակում:
Ավտոբուսում նա եղել է իր ընկերոջ հետ: Հենց ընկերն էլ տեղեկացրել է ոստիկանությանը միջադեպի մասին:
Տեղի ոստիկանության ներկայացուցիչ Ռաջան Բհագատը BBC-ին հայտնել է, որ իրավապահները կարողացել են ձերբակալել ավտոբուսի վարորդին և ենթադրյալ բռնաբարողներից ոմանց:
Միջադեպը բողոքի ալիք է բարձրացրել Դելիում, որը հաճախ անվանում են հնդկական «բռնաբարությունների մայրաքաղաք»: Այս բռնաբարությունն ընթացիկ տարվա ընթացքում արդեն 635-րդ դեպքն է Դելիում, ինչը զգալիորեն գերազանցում է հնդկական համանման բնակչության թիվ ունեցող քաղաքների ցուցանիշը, նշում է BBC-ն:










