Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանին հոսպիտալացվել է
Այս գիշեր Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանին տեղափոխվել է Բաղդադի հիվանդանոցներից մեկը՝ «առողջության կտրուկ վատթարացման» պատճառով, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով նախագահի աշխատակազմին:
Նշենք, որ 2008թ. պաշտոնյան սրտի վիրահատության էր ենթարկվել:
Ազգությամբ քուրդ Թալաբանին Իրաքի նախագահ է դարձել 2003թ.-ին Սադամ Հուսեյնի ռեժիմի տապալումից մի քանի տարի անց:










