Ցրտահարման հետևանքով Ուկրաինայում 37 մարդ է մահացել, Ռուսաստանում՝ 29
Ուկրաինայում ուժեղ սառնամանիքների պատճառով ցրտահարությունից 37 մարդ է մահացել, որոնցից հինգը՝ հիվանդանոցում, հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարությանը։
Բժշկական օգնության է դիմել ցրտից տուժած 190 ուկրաինացի, որոնցից 162-ը հոսպիտալացվել են:
Ուկրաինայում ուժգնացող սառնամանիքների պատճառով բացվել է մոտ 1,5 հազար տաքացման կետ:
Միևնույն ժամանակ, РИА Новости գործակալության աղբյուրի տեղեկություններով՝ Ռուսաստանում սառնամանիքներից մահացել է 29 մարդ, հիմնականում՝ Չելյաբինսկի մարզում:










