Սիրիացի ընդդիմադիրները հսկողության տակ են վերցրել Դամասկոսի պաղեստինյան ճամբարը

12:31 • 18.12.12

Սիրիացի ընդդիմադիրները, մի քանի օր տևած մարտերից հետո, հսկողության տակ են առել մայրաքաղաք Դամասկոսի հարավային հատվածում գտնվող պաղեստինցի փախստականների «Յարմուկ» ճամբարը, հայտնում է Reuters-ը։

 

«Ամբողջ ճամբարը Սիրիական ազատ բանակի հսկողության տակ է։ Մարտերը դադարել են, իսկ պաղեստինցի մարտիկներն էլ նահանջել են, որպեսզի միանան ճամբարի հյուսիսային հատվածում գտնվող կառավարական զորքին»,- պատմել է «Յարմուկ»-ի պաղեստինցի ակտիվիստներից մեկը։

 

Լիբանանի հետ սահմանին այժմ կուտակվել են հարյուրավոր պաղեստինցի ընտանիքներ, ովքեր լքել են «Յարմուկ»-ը մի քանի օր տևած մարտերի պատճառով։