Լոռու մարզում մեքենան ընկել է ձորը. 3 ուղևորները հոսպիտալացվել են

09:47 • 19.12.12

Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղի ճանապարհին գտնվող կամրջից դեկտեմբերի 18-ին՝ ժամը 20.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենա է ընկել ձորը։

 

Ոստիկանության մամուլի ծառայությունից Tert.am–ին տեղեկացնում են, որ պատահարի հետևանքով 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

 

Կատարվում է քննություն: