18 երեխա որդեգրած Լարիսա Հովսեփյանի մահից հետո ընտանիքը կշարունակի նպաստ ստանալ
18 երեխա որդեգրած Լարիսա Հովսեփյանը դեկտեմբերի 16-ին մահացել է: Ամուսնու հետո նա որդեգրել է 15 ազգի 18 երեխայի, և նրանց բոլորին տվել հայկական անուններ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից Tert-ին տեղեկացրին, որ Լարիսայի ընտանիքը համարվել է նպաստառու, և նրա մահից հետո էլ կշարունակի նպաստ ստանալ:
«Քանի որ ընտանիքի անչափահաս անդամների թիվը չի փոխվել, նրանք կշարունակեն նպաստ ստանալ, ուղղակի նպաստ ստանալու իրավունքը կանցնի չափահաս անդամներից մեկին»,- ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հասմիկ Խաչատրյանը:
Նրա տեղեկացմամբ՝ Լարիսայի ընտանիքը ստանում է 70-72000 դրամ նպաստ:
Նշենք, որ մասնագիտությամբ ռեժիսոր-վավերագրող Լարիսա Հովսեփյանը որոշել էր երեխա որդեգրել 41 տարեկան հասակում ու որդեգրության համար մեկնել էր Լիտվա:
Լուսանկարը՝ Panorama.am-ի










