Սանկտ Պետերբուրգի «Արարատ» կոնյակի գործարանում հայտնաբերվել է 100 հազար շիշ կեղծ կոնյակ

17:52 • 19.12.12

ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքի «Արարատ» կոնյակի գործարանը հայտնվել է սկանդալի կենտրոնում, հայտնում է НТВ-ն։

 

Խոշոր ձեռնարկությունը հայտնվել է տհաճ պատմության մեջ։ Պարզվում է, բացի ֆիրմային կոնյակից, գործարանում շշալցվել է նաև կեղծ կոնյակ։ Այդ փաստը բացահայտվել է ՆԳՆ Սանկտ Պետերբուրգի գլխավոր վարչության տնտեսական անվտանգության բաժնի աշխատակիցների և «Գրանիտ» արագ արձագանքման հատուկջոկատայինների համատեղ գործողության արդյունքում։ 

 

Առգրավվել է 100 հազար շիշ պատրաստի արտադրանք։

 

Մեղավորներին սպառնում են խոշոր տուգանքներ և նույնիսկ մինչև 6 ամսվա ազատազրկում՝ առանց արտոնագրի արտադրական գործունեություն իրականացնելու համար։