Փրկարարներն Աշտարակ–Փարպի ճանապարհին ավտոմեքենան դուրս են հանել ձնակույտից
Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 08.49-ին, ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Փարպի ավտոճանապարհի 3-րդ կմ-ում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ ԱԻՆ Կայքի՝ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատի հերթապահ խումբը:
Փրկարարները երթևեկելի մաս են դուրս բերել «Մոսկվիչ 412» մակնիշի 21 ԼՕ 386 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Ա. Ստեփանյան):










