Ամենահին աստվածաշնչյան ձեռագրերը թվայնացվել են
Մեռյալ ծովի մագաղաթների թվայնացված հատվածները, որոնք իրենցից ներկայացնում են աստվածաշնչային և անստույգ տեքստերի հավաքածու, արդեն հասանելի են առցանց տարբերակով, տեղեկացնում է Lenta.ru կայքը` հղում կատարելով Associated Press գործակալությանը:
Էլեկտրոնային գրադարանում տեղադրված են բարձր որակով տեքստերի 5000 հատվածներ: Ծրագիրն իրականացվել է Իսրայելի հնությունների վարչության կողմից` Google ընկերության հետ համատեղ: Հնագույն ձեռագրերի թվային կրկնօրինակները մասնագետներին հնարավորություն են տալիս դրանք հետազոտել դրանք` փխրուն փաստաթղթերին ձեռք չտալով:
Մեռյալ ծովի մագաղաթները գտնվել են ծովի մոտակայքում գտնվող Կումրան բնակավայրի տարածքում` 1947 թվականին: Մագաղաթները ստեղծվել են մ.թ.ա III դարից մինչև I դար ընկած ժամանակահատվածում: Նրանցում պահպանվում են հնագույն աստվածաշնչյան ձեռագրեր:
Մեռյալ ծովի մագաղաթների թվայնացումը նման առաջին ծրագիրը չէր, որտեղ մասնակցում էր Google-ը: Նախկինում կազմակերպությունը մասնակցել է Նելսոն Մանդելայի արխիվների և Հոլոքոստի ֆոտոարխիվի թվայնացման աշխատանքներին: Բացի այդ, 2012թ. կազմակերպությունը հայտնել է, որ պատրաստվում է թվայնացնել Իտալիայի խոշորագույն տեսադարանը, որտեղ պահպանվում են ֆիլմեր և ֆոտոներ Բենիտո Մուսսոլինիի մասին:










