Վիրահատությունից հետո Չավեսի մոտ վերին շնչուղիների ինֆեկցիա է ախտորոշվել

12:52 • 19.12.12

Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի մոտ, ով վերջերս քաղցկեղի ծանր վիրահատություն է տարել, բժիշկներն ախտորոշել են վերին շնչուղիների ինֆեկցիա, հայտնում է Лента-ն՝ հղում անելով Associated Press-ին։

 

Սակայն մասնագետները նախագահի առողջական վիճակը կայուն են գնահատում՝ հրաժարվելով որևէ այլ մանրամասներ հրապարակել։

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, դեկտեմբերի 11-ին, Կուբայի հիվանդանոցներից մեկում Չավեսը չարորակ ուռուցքի հեռացման վիրահատություն է տարել, որն արդեն 4-րդն է 2011 թ. ի վեր։

 

Չնայած լուրջ հիվանդությանը՝ Չավեսը հոկտեմբերի 7-ին կրկին վերընտրվել է Վենեսուելայի նախագահի պաշտոնում,իսկ նրա երդմնակալության արարողությունը նշանակված է հունվարի 10-ին։ Սակայն մտավախություն կա, որ նախագահն ի վիճակի չի լինի մասնակցել արարողությանը։ Մինչ Չավեսը բուժման կուրս է անցնում Կուբայում, նրա պարտականություններն ու լիազորությունները ստանձնել է փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն։