Ադրբեջանական պրոպագանդան ցանկալին ներկայացրել է, որպես իրականություն. ԼՂՀ ՊԲ

18:08 • 19.12.12

Ադրբեջանական լրատվամիջոցների դեկտեմբերի 18-ի տարածած այն հաղորդագրությունը, թե իբր Աղդամի ուղղությամբ հայ զինծառայողը փորձել է հատել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գիծը և անցնել ադրբեջանական կողմ, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ պաշտպանության բանակի լրատվական ծառայության տարածած հաղորդագրությունից։

 

Պաշտպանության բանակի լրատվության և քարոզչության բաժինը հայտնում է, որ ինչպես միշտ, այս անգամ ևս, ադրբեջանական պրոպագանդան, իրեն հատուկ շինծու տեղեկատվությամբ, ցանկալին ներկայացրել է իրականության փոխարեն: Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը վստահորեն իրականացնում են մարտական հերթապահություն, և անհրաժեշտության դեպքում պատրաստ են կանխարգելել հակառակորդի ցանկացած սադրիչ գործողություն: