Այսօր Աղքատներին օգնելու միջազգային օրն է
Միջազգային հանրությունը դեկտեմբերի 19-ին նշում է Աղքատներին օգնելու միջազգային օրը, հայտնում է Calend.ru-ն։
Միջազգային փորձագետների տվյալներով՝ 20-րդ դարի վերջին երկրագնդի ողջ բնակչության մոտավորապես մեկ քառորդը, այսինքն՝ մեկուկես միլիարդ մարդ, թշվառության մեջ է ապրում։
Այս կապակցությամբ ՄԱԿ-ում ընդունվել են մի քանի ծրագրեր, որոնց նպատակն է աղքատության հաղթահարումը։ Առաջին ծրագրերը սկսել են գործել 2000թ. սկզբից, սակայն աղքատության մեջ ապրողների թիվը չի նվազում։
Աղքատությունը ոչ միայն փողի բացակայությունն է, այլև աշխատանքի, բնակության վայրի, լավ կրթության և առողջապահության հասանելիության բացակայությունը։










