ԱՄՆ-ում կալանավորները 100 դոլար պարգևատրման համար ծեծել են Մայքլ Դուգլասի որդուն
Ամերիկյան Փենսիլվանիա նահանգի բանտում ծեծի է ենթարկվել Քեմերոն Դուգլասը, ով հոլիվուդյան դերասան Մայքլ Դուգլասի որդին է, հայտնում է newsru.com-ը։
34-ամյա Քեմերոն Դուգլասը 5 տարվա ազատազրկման է դատապարտվել 2010-ին, թմրանյութեր պահելու և տարածելու համար, ևս 4.5 տարի գումարվել է արդեն բանտում։
Թմրանյութերի համար դատապարտված երիտասարդը ստացել է ոտքի և ձեռքի մատի կոտրվածք՝ թմրանյութերի դեմ պայքարի բաժնի ներկայացուցիչների հետ համագործակցելու համար։
Ըստ The New York Post թերթի տվյալների՝ քրեական հեղինակությունը, ով գտնվում է Դուգլասի հետ միևնույն բանտում, 100 դոլար պարգևատրում է խոստացել յուրաքանչյուրին, ով նրան վնասվածք կհասցնի բանտային ֆուտբոլի ժամանակ։ Իմանալով այդ մասին՝ Քեմերոնը հրաժարվել է մասնակցել խաղին, սակայն դա նրան չի փրկել։










