Անդերում արթնացած Տունգուրաուա հրաբուխը լավայի 1 կիլոմետրանոց շերտ է ժայթքել (տեսանյութ)

09:15 • 19.12.12

Էկվադորում արթնացել է Անդերում գտնվող Տունգուրաուա հրաբուխը, որը 1 կմ երկարությամբ շիկացած լավա է ժայթքել, հայտնում է Вести-ն։ 

 

Գիտնականները գտնում են, որ այս ժայթքումը կարող է դառնալ վերջին տարիների ընթացքում ամենախոշորը։ Լեռան ստորոտին տեղակայված բնակավայրերի բնակիչները կազմ-պատրաստ սպասում են, որպեսզի վտանգի դեպքում անհապաղ լքեն իրենց տները։

 

Բացի այդ, հրաբխային մոխիրը կարող է կաթվածահար անել նաև ավիահաղորդակցությունը։  Տունգուրաուան հնդկացիների լեզվից թարգմանաբար նշանակում է «հրե կոկորդ»։