Facebook-ի հիմնադիրը 500 մլն դոլար է նվիրաբերել բարեգործությանը
Facebook խոշորագույն սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը 500 մլն է նվիրաբերել բարեգործության համար, հայտնում է «ՌԻԱ Նվոոստի» գործակալությունը՝ վկայակոչելով USA Today-ին։
Ըստ պարբերականի՝ Ցուկերբերգը 500 մլն դոլար արժողությամբ 18 մլն բաժնետոմս է տվել Silicon Valley Community Foundation ոչ առևտրային կազմակերպությանը, որը զբաղվում է կրթության և առողջապահության ոլորտում բարեգործական նախագծերով։
«Հուսով եմ, որ մեր նոր նախագծերն առավելագույն դրական և երկարաժամկետ արդյունավետություն կունենան»,- Facebook-ի իր էջում գրել է Ցուկերբերգը։
Facebook-ը հիմնադրվել է 2004թ.-ին, Հարվարդի համալսարանի ուսանողների հաղորդակցման համար։ Այսօր օգտատերերի թիվն անցնում է 900 մլն-ը։










