Գաբալայի կայանից ռուսական սարքավորումների ապամոնտաժումը կսկսվի հաջորդ տարի

15:00 • 19.12.12

Ռուսաստանի և Ադրբեջանի միջև Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի հարցը լուծվել է իրավունքի շրջանակներում. ինչպես տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը, այդ մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը։

 

Նա նշել է, որ վարձակալության պայմանագրի ժամկետն ավարտվել է, իսկ նոր պայմանագրի կնքման շուրջ համաձայնություն չի կայացվել։

 

«Այդ պատճառով էլ որոշում է կայացվել Գաբալայի կայանի փակման վերաբերյալ։ Դրանից հետո համապատասխան հանձնաժողովը կզբաղվի այնպիսի տեխնիկական հարցերով, ինչպես, օրինակ, Գաբալայի կայանում Ռուսաստանին պատկանող սարքավորումների ապամոնտաժումն է։ Ամենայն հավանականությամբ, այդ հանձնաժողովն իր գործունեությունը կսկսի հաջորդ տարի»,-ասել է փոխարտգործնախարարը։