Կոտայքում երեք մարդ թունավորվել է շմոլ գազից
Հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում դեկտեմբերի 18-ին՝ ժամը 22.30-ին, հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Կապուտան գյուղի երեք բնակիչներ:
Ինչպես տեղեկացնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից, պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 21.30-ի սահմաններում` վառարանի թերայրման հետևանքով առաջացած շմոլ գազից:
Կատարվում է նախաքննություն:










