Գլխավոր դատախազությունն ստացել է Օսկանյանի և Զուրաբյանի գրությունը և այն ուղարկել Հատուկ քննչական ծառայություն
Այսօր ժամը 16։25, ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Վարդան Օսկանյանի և Լևոն Զուրաբյանի ստորագրությամբ գրությունը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Գլխավոր դատախազության կայքից։
Գրությունը ունի հետևյալ բովանդակությունը. «Առաջարկում ենք մեր զրույցի ապօրինի գաղտնալսման և սոցցանցերում տեղադրման կապակցությամբ հարուցել քրեական գործ, հայտնաբերել և պատժել հանցագործության պատասխանատուներին»:
Նշվում է նաև, որ կից ներկայացվել են այդ կապակցությամբ նախկինում իրենց կողմից արված հայտարարությունները։ Նույն օրը, ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ, պատգամավորների գրությունն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ քրեադատավարական կարգով ընթացք տալու և որոշում կայացնելու համար։










