Ուրվականներին հավատո՞ւմ եք. ամենատխմար հարցերը՝ աշխատանքի ընդունման հարցազրույցներին
Development Dimensions International-ը նոր աշխատանքի ընդունված 2000 ամերիկացիների հարցրել է, թե որոնք են եղել ամենահիմար հարցերը, որ իրենց տվել են աշխատանքի ընդունման հարցազրույցների ժամանակ: Պատասխանների հիման վրա CNN-ը կազմել է ամենատարօրինակ հարցերի ցուցակը:
1. Երբևէ դիսկոտեկում եղե՞լ եք:
2. Կցանկանայի՞ք հայտնի մարդ լինել:
3. Կարելի՞ է տեսնել ձեր դրամապանակը:
4. Որքա՞ն եք փող սիրում:
5. Խոսեք Սառը պատերազմից և Բեռլինի պատի անկումից:
6. Նկարագրեք ձեր սեքսուալ կյանքը:
7. Թռչուն պահո՞ւմ եք:
8. Ճերմակեցնո՞ւմ եք ձեր ատամները:
9. Հավատո՞ւմ եք, որ կյանք գոյություն ունի տիեզերքում:
10. Հաջորդ տարի ամուսնանալու կամ երեխա ունենալու ակնկալիք ունե՞ք:
11. Մուսուլմա՞ն եք:
12. Գե՞յ եք:
13. Ռասի՞ստ եք:
14. Նատուրա՞լ եք, թե՞ բիսեքսուալ:
15. Առաջնորդի ի՞նչ հատկանիշներ են հարկավոր հավ տապակելու համար:
16. Ի՞նչ կանեիք, եթե որևէ մեկը թքեր ձեզ վրա:
17. Ինչպե՞ս եք յոլա գնում ձեր զոքանչի հետ:
18. Ինչպե՞ս եք վերաբերում կատուներին:
19. Կանանց կպցնելուց լա՞վ եք:
20. Ի՞նչ է ձեր շան անունը:
21. Որքա՞ն եք կարողանում խմել:
22. Ի՞նչը կարող է ձեզ ստիպել ձեր ամուսնուն լքել ցանկանալ:
23. Ցանկանո՞ւմ եք գործն ընտանիքից առաջ կարևորությամբ առաջնորդվել:
24. Երբևէ սեռական ճանապարհով փոխանցված հիվանդություն ունեցե՞լ եք:
25. «Բիթլզ» խմբի անդամներից քանիսի՞ անունը կարող եք տալ:
26. Եթե հանցագործություն կատարելու լինեիք, ապա ինչպիսի՞ հանցագործություն կլիներ դա:
27. Ինձ հետ կժամադրվեի՞ք:
28. Մեր աշխատակիցներից շատերը կաթոլիկ են: Այստեղ հարմարվելը ձեզ համար խնդիր կլինի՞:
29. Կարելի՞ է ձեր ծննդյան վկայականի պատճենը:
30. Ի՞նչ կանեիք, եթե ձեր ամուսինը աշխատանք ստանար մեկ այլ նահանգում:
31. Ակնկալիք ունե՞ք:
32. Ուրիշ մեկը կա՞, ում խորհուրդ կտայիք այս պաշտոնի համար:
33. Ուրվականներին հավատո՞ւմ եք:
34. Ձեր փոքր ժամանակի լուսանկարը կտա՞ք ինձ:
35. Երբևէ ձեր մեքենան գործի գցելու խնդիր ունեցե՞լ եք:
36. Ձեր քահանայից երաշխավորագիր կարելի՞ է:
37. Չէի՞ք պպտվի:
38. Կարո՞ղ եք մինչև 50-ը հաշվել:
39. Ուրիշներին սթափ կպահե՞ք ամանորյա խնջույքի ժամանակ:
և աշխատանքային հարցազրույցի ամենահիմար հարցը՝
40.«Կցանկանայի՞ք մի քիչ թույն ավելացնել ձեր կյանքին»:










