Առաջին անգամ Հարավային Կորեայի նախագահ դարձավ կին թեկնածուն
Հարավային Կորեայում կայացած նախագահական ընտրություններում հաղթող դարձավ իշխող «Սենուրի» կուսակցության թեկնածուն` 60-ամյա քաղաքական գործիչ Պակ Կըն Հեն, դառնալով առաջին կին նախագահը երկրի պատմության մեջ, հաղորդում է Газета.Ru` հղում կատարելով KBS World-ին:
Տեղի ժամանակով 23:30-ի դրությամբ ձայների 84% -ի հաշվարկի արդյունքում նա հավաքել է ընտրողների քվեների 51,6%-ը, առաջ անցնելով իր մրցակցից` ընդդիմադիր «Միացյալ ժողովրդական կուսակցության» 59-ամյա թեկնածու Մուն Չժե Ինից, ով հավաքել է 48% ձայն:
Հարավային Կորեայի Սահմանադրության համաձայն՝ երկրի ղեկավարն ընտրվում է մեծամասնական ընտրակարգով և բացառապես միայն մեկ` 5-ամյա ժամկետով:
Թեև ընտրություններին մասնակցում էին 6 թեկնածու, իրական պայքարը ծավալվեց վերոհիշյալ 2 թեկնածուների միջև:
Երկրի գործող նախագահ Լի Մեն Բակի լիազորությունները ավարտվում են 2013թ. փետրվարին:










