Մեքսիկայի բանտերից մեկում սկսած ապստամբության պատճառով առնվազն 18 մարդ է զոհվել

09:38 • 19.12.12

Մեքսիկական Գոմես Պալասիո քաղաքի բանտերից մեկում կալանավորների ապստամբության և զանգվածային փախուստի հետևանքով առնվազն 18 մարդ է զոհվել, հայտնում է Газета-ն՝ հղում անելով Reuters-ին։

 

Ազատազրկվածները փորձել են փախչել նախապես փորված թունելների միջով և հանկարծակի կրակ են արձակել բանտի հսկիչների ուղղությամբ։ Սրան ի պատասխան, հսկիչները ևս կրակ են բացել, ինչն ավարտվել է 11 ազատազրկվածների և 7 հսկիչների մահով։
 

Այժմ ոստիկանությւոնը հետաքննություն է սկսել. այլ մանրամասներ հայտնի չեն։