Հնդկաստանում բողոքի ցույցեր են խմբակային բռնաբարության աղմկալի գործով

17:30 • 19.12.12

Հնդկաստանում բողոքի ցույցեր են, որոնց մասնակցում են պատգամավորներ, իրավապաշտպան խմբեր և շարքային քաղաքացիներ, հայտնում Courier Mail-ը:

 

Պատճառը Դելիում 23-ամյա ուսանողուհու դաժան բռնաբարության գործն է. 6 տղամարդիկ ընթացքի մեջ գտնվող ավտոբուսում ոչ միայն բռնաբարել էին աղջկան, այլև ծեծի ենթարկել նրան ու նրա ընկերոջը:

 

Այս դեպքից վրդովված Հնդկաստանի բնակիչներն իշխանություններից պահանջում են քայլեր ձեռնարկել նման հանցագործությունների դեմ: Երկրի ընդդիմության ներկայացուցիչները ցույց են արել խորհրդարանի մոտ՝ մահապատիժ պահանջելով բռնաբարողների համար:

 

Ցույցեր են տեղի ունեցել նաև Դելիի ոստիկանական բաժանմունքների մոտ: Վրդովված ուսանողներն արգելափակել են մայրաքաղաքի փողոցները:

Տուժածը հիվանդանոցում է. նա ծանր վիճակում է: Այս գործով 4 մարդ է ձերբակալվել, ևս 2-ին իրավապահները փնտրում են: