Օպերլիազորները չարաշահել են պաշտոնեական լիազորությունները, հարուցվել է քրեական գործ

15:29 • 19.12.12

Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությանԿենտրոնականի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորների նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածով՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ:


Այս մասին հաղորդում է Հատուկ քննչական ծառայությունը:


ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորներ Խաչիկ Բախբուդարյանը և Արտակ Բարսեղյանը 2012թ. հոկտեմբերի 3-ին գողություններ կատարելու կասկածանքով բերման են ենթարկել քաղաքացու, առանց արձանագրություն կազմելու և համապատասխան գրանցում կատարելու, աշխատասենյակում բռնություն են գործադրել նրա նկատմամբ, պատճառել առողջությանը միջին ծանրության վնաս:


Դեպքի առթիվ հարուցվել է քրգործ: Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ նրանց նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է: