Արագածոտնում ավտոմեքենաները խցանվել են մերկասառույցի հետևանքով
08:20 • 19.12.12
Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 05.40-ին, ահազանգ է ստացվել, որ Ապարան-Սպիտակ ավտոճանապարհին` Ռյա Թազա գյուղի մոտակայքում, ձնաբքի և մերկասառույցի պատճառով առաջացել է ավտոմեքենաների խցանում. անհրաժեշտ է օգնություն:
Ըստ ԱԻՆ Կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Խցանումից դուրս են բերվել 8 ավտոմեքենա:
Placeholder










