Երեկվանից 4 մարդ կոտրվածքներով դիմել է «Շտապօգնություն»
Երեկ առավոտյան ժամը 9-ից մինչև այսօր առավոտյան 9-ը կոտրվածքներով չորս քաղաքացի է դիմել «Շտապօգնություն», այս մասին Tert.am-ին հայտնեց «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը, ի պատասխան հարցի, թե տեղացած ձյան պատճառով կա՞ն արդյոք նման դեպքեր։
Նախորդ օրերին, ըստ վերջինիս, կոտրվածքներով կանչեր չեն գրանցվել:
Հիշեցնենք,որ ամեն տարի ձյան տեղումների և առաջացած սառույցի հետևանքով ավելանում են կոտրվածքները:










