Սպասվում է փոփոխական եղանակ. առաջիկա 5 օրերի եղանակի տեսություն

21:06 • 19.12.12

Դեկտեմբերի 20-ի օրվա երկրորդ կեսին, 21-ին շրջանների զգալի մասում, 22-ին արևմտյան շրջաններում սպասվում են տեղումներ, 20-ի գիշերը, 23-24-ը սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում, տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքից: 

 

Քամին` արևմտյան 2-5 մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 5-13 մ/վրկ, լեռնային շրջաններում և լեռնանցքներում` բուք, ճանապարհներին` մերկասառույց, առանձին հատվածներում` մառախուղ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 20-22-ը աստիիճանաբար կբարձրանա 2-4, արևելյան շրջաններում` 5-6 աստիճանով, 23-ին կնվազի 2-3 աստիճանով: 

 

Երևանում`

Դեկտեմբերի 20-ի օրվա երկրորդ կեսին, 21-ին սպասվում են տեղումներ: Դեկտեմբերի 20-ի գիշերը, 22-24-ը սպասվում է ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է:

 

Երևանի դեկտեմբերի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

Օդի առավելագույն ջերմաստիճան 15.70C (1962 թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան -14.40C (1941 թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան -1.10C