Արագածոտնում 27 ավտոմեքենա է դուրս բերվել ձյան առաջացրած արգելափակումից

08:32 • 20.12.12

Արտակարգ իրավիճակների նախարարություն դեկտեմբերի 19-ին` ժամը 21.51-ին, ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ջամշլու գյուղի մոտակայքում ավտոմեքենաներ են դուրս եկել երթևեկելի մասից և արգելափակվել ձյան մեջ. անհարժեշտ է փրկարարների օգնությունը:


Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ալագյազ, Ծաղկահովիտ, Ծիլքար, Ջամշլու և Ռյա թազա գյուղերի հատվածներից փրկարարները երթևեկելի հատված են դուրս բերել 27 ավտոմեքենա: Տուժածներ չկան: