Ուգո Չավեսի երդմնակալության արարողությունը կարող է հետաձգվել

09:11 • 20.12.12

Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի երդմնակալության արարողությունը, որը նշանակված է 2013թ.-ի հունվարի 10-ին, կարող է հետաձգվել նրա առողջական վիճակի պատճառով։


Ինչպես տեղեկացնում է vesti.ru-ն, այդ մասին հայտարարել է Ազգային ժողովի խոսնակ Դիոսդադո Կաբելլոն։
 

Ուգո Չավեսը նախագահի պաշտոնում վերընտրվել էր հոկտեմբերին։ Սակայն արդեն դեկտեմբերին նա ստիպված էր մեկնել Կուբա՝ հերթական վիրահատության ենթարկվելու համար։
 

Քաղցկեղով հիվանդ նախագահի վիրահատությունը հաջող էր ընթացել, սակայն նա այժմ հետվիրահատական բարդ փուլ է անցնում։