Չինաստանում ձերբակալվել է «Ամենակարող Աստված» աղանդի մոտ 600 անդամ՝ «աշխարհի վերջի» մասին լուրեր տարածելու համար

09:17 • 20.12.12

Չինաստանում ձերբակալվել է «Ամենակարող Աստված» աղանդի ավելի քան 600 հետևորդ, ովքեր կանխագուշակում են «աշխարհի վերջը», հայտնում է ИТАР-ТАСС-ը` վկայակոչելով չինական ԶԼՄ-ներին։

 

Նրանք մեղադրվում են «հասարակական կարգը խախտելու մեջ» և կազատազրկվեն 5-10 օրով։

 

Ավելի քան 400 աղանդավորական է ձերբակալվել նաև Ցինհայ շրջանում։ Նրանց մոտից առգրավվել են թռուցիկներ, պաստառներ, համակարգչային նյութեր «աշխարհի վերջի և այն հաղթահարելու» վերաբերյալ։

 

Չժեցզյան նահանգում ոստիկանությունը ձերբակալել է 58 աղանդավորականի։ Ըստ ոստիկանության տվյալների՝ նրանք «զբաղվել են լուրերի տարածմամբ»։