Եգիպտոսի գլխավոր դատախազը մտափոխվել է և հրաժարական չի տա
Շաբաթվա սկզբին իր հրաժարականի մասին հայտարարած Եգիպտոսի գլխավոր դատախազը հետ է կանչել աշխատանքից դուրս գալու սեփական դիմումը, հաղորդում է BBC-ն:
Երկրի պետական ԶԼՄ-ները ներկայացնում են դատախազ Թալաաթ Իբրահիմ Աբդալլայի խոսքերը, ով ասել է, թե մտափոխվել է, քանի որ իր հրաժարականի դիմումը ներկայացվել էր ճնշման ներքո:
Հիշեցնենք, որ հրաժարականի պատճառ էին հանդիսացել Եգիպտոսի դատախազության շարքային աշխատակիցների և դատավորական կորպուսի բողոքի ակցիաները:
Նրանք համարում էին, որ նախագահ Մուհամմեդ Մուրսին իրավունք չուներ պաշտոնանկ անել նախկին գլխավոր դատախազ Աբդել Մահմուդին, քանի որ դա, իրենց կարծիքով, անթույլատրելի միջամտություն էր դատախազության աշխատանքի մեջ:










