Քաղաքացին ի վիճակի չի եղել պատասխանել դռան և հեռախոսի զանգերին
Արտակարգ իրավիճակների նախարարություն դեկտեմբերի 20-ին ժամը 16.12-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արամ Խաչատրյան փողոցի թիվ 15 շենքի բնակիչներից մեկը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Tert.am-ին ԱԻՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ փրկարարները դուռը բացել են և պարզվել է, որ քաղաքացին ինքնուրույն չի կարողանում տեղաշարժվել՝ վատառողջ լինելու պատճառով:
Քաղաքացուն, ում անունը դեռ չի ճշտվել, փրկարարները հանձնել են «Շտապ օգնության» բրիգադին:










