Գվատեմալան սկսել է դիմավորել «աշխարհի վերջը» մայաների սուրբ վայրերի մաքրմամբ
Գվատեմալայում քրմերի մասնակցությամբ կատարվել է մայաների սուրբ վայրերի մաքրման արարողություն, որով սկսվել է դեկտեմբերի 21-ի դիմավորումը, որը շատերը համարում են, այսպես կոչված, աշխարհի վերջը, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով մեքսիկական ԶԼՄ-ներին։
Հնագույն մայա ցեղի իշխանությունների մեծ խորհրդի առաջին քարտուղար Ալբերտո Մարոկինի խոսքով՝ այդ օրը կնշանակի նոր լուսաբաց մայաների մշակույթի համար։
Դարաշրջանի փոփոխության օրը Գվատեմալայում ակնկալում են առնվազն 200 հազար զբոսաշրջիկի այց, գլխավոր միջոցառումները կանցկացվեն Տիկալ ազգային պարկում՝ երկրի նախագահ Օտո Պերես Մոլինայի և բազմաթիվ արտասահմանյան պատվիրակությունների ներկայությամբ։










