Օլանդն ընդունել է ալժիրցիների տառապանքները, բայց պաշտոնապես ներողություն չի խնդրել

15:46 • 20.12.12

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ընդունել է այն դաժանությունները, որոնք ֆրանսիացի գաղութատիրական ժամանակաշրջանում տեսել է Ալժիրը, տեղեկացնում է BBC-ն։

 

Նա նշել է, որ ալժիրցի ժողովուրդը «132 տարի գտնվել է դաժան և անարդար համակարգի ազդեցության տակ»։

 

Պաշտոնական այցով Ալժիրում գտնվող Օլանդը, սակայն, պաշտոնապես ներողություն չի խնդրել գաղութատիրական անցյալի համար, ինչը նրանից ակնկալում էին Ալժիրի որոշ կուսակցություններ։


Նրանք Ֆրանսիային կոչ էին արել ներողություն խնդրել «հանցավոր դարաշրջանի» համար։

 

«Պատմական անցյալը պետք է իմանալ, սակայն այն չպետք է խոչընդոտ դառնա ապագայի ճանապարհին»,-ասել է Օլանդը։

 

Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ ցանկանում է երկու երկրների միջև իրավահավասար հարաբերություններ լինեն և սկսվի «առևտրի դարաշրջանը»։