Սիրիացի վիրավոր նախարարին տեղափոխել են Լիբանան

14:24 • 20.12.12

Դամասկոսում ահաբեկչության հետևանքով վիրավորված Սիրիայի ներքին գործերի նախարար Մոհամադ Իբրահիմ ալ- Շաարը տեղափոխվել է Բեյրութ, հայտնում է Lenta-ն՝ վկայակոչելով BBC News-ին։

 

Վիրավորման բնույթը չի հաղորդվում, սակայն, ամենից դատելով,նախարարի վիճակը կրիտիկական չէ։ Որոշ լուրերի համաձայն՝լուրջ վնասվել է նրա մեջքը, այլ լուրերի համաձայն՝ որովայնը։

 

Նախարարին Բեյրութի օդանավակայանից անմիջապես տեղափոխել են քաղաքի հիվանդանոց, գրում է Agence France-Presse-ը՝ Լիբանանի կառավարության նախարարներից մեկին վկայակոչելով, ով չի ցանկացել հայտնել անունը։

 

Թե ինչու են նրան տեղափոխել Լիբանան, չի հաղորդվում։ Դամասկոսի հիվանդանոցները, ինչպես նշում է BBC News-ը, շարունակում են ընդունել հիվանդների, չնայած որ դրանք լեփ-լեցուն են։

 

Ալ-Շաարը վիրավորվել էր դեկտեմբերի 12-ին, ՆԳՆ մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ Միջադեպի հետևանքով զոհվել էր մի քանի մարդ, ավելի քան 20-ը վիրավորվել։