Անցնող տարվա աշխարհի ամենաերեսառած երեխաների ցանկը

22:45 • 20.12.12

Աշխարհի շատ երեխաների համար ուղևորությունը դեպի Դիսնեյլենդ երազանքների գագաթնակետ է, սակայն, օրինակ, Թոմ Քրուզի դստեր` Սուրիի համար այդ ուղևորությունը անլիարժեք կլինի առանց Մոխրոտի դղյակում գիշերելու, որտեղ կարող են ժամանակ անցկացնել միայն VIP անձիք: Business Insider-ի լրագրողները կազմել են անցնող տարվա աշխարհի ամենաերեսառած երեխաների վարկանիշային ցուցակը:

 

Առաջին տեղում «Ֆորմուլա-1»-ի նախագահի դուստրերն են:


Հայտնի գործարար Բերնի Էքլսթոունը սիրում է իր դուտրերին` Պետրային և Թամարային երես տալ: Այս տարի նա Պետրային 85 մլն ԱՄՆ դոլարանոց տուն է նվիրել Լոս Անջելեսում: Չնայած նրան, որ Էքլսթոուն քույրերի համար լիովին հասանելի է իրենց հոր կարողությանը, որը 4,8 մլրդ դոլար է կազմում, «Ֆորմուլա-1»-ի նախագահը այնքան էլ գոհ չէ, թե ինչպես են իր սիրելիները ծախսում հոր փողերը:


Միլիարդատերը ուզում է, որ նրանք որակյալ անշարժ գույք գնեն՝ փողերը քամուն տալու փոխարեն, սակայն դա տեղի չի ունենում: Թե ինչ են գնել աղջիկները հոր ահռելի կարողությունից իրենց հասանելիք միջոցներով, գործարարը չի հայտնում:


Թոմ Քրուզ և Քեթի Հոլմս դերասանական զույգի դուստրը երկրորդն է:


Բացի դեպի Դիսնեյլենդ բարձրարժեք ուղևորությունից, Սուրի Քրուզը հայտնի է դարձել իր զգեստապահարանի հարուստ տեսականիով: Արևմտյան ԶԼՄ-ները հաղորդել են, որ 6-ամյա երեխայի պահարանի պարունակությունը ավելի քան 3 մլն ԱՄՆ դոլար է գնահատվում: Այն հարուստ է Dolce & Gabbana-ի, Marc Jacobs-ի, Chloe-ի, Burberry-ի և Juicy Couture-ի բազմազան տեսականիով:

 

Դերասանուհի Սալմա Հայեկի և գործարար Ֆրանսուա Անրի Պինոի դուստրը երրորդն է:


Հնգամյա Վալենտինան, ում հայրը աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում է, արդեն Իտալիայի ամենահեղինակավոր արվեստի ցուցահանդեսներ է այցելում, հանգստանում է Եվրոպայի ամենաէլիտար հանգստավայրերում:


Ռեփեր Պի Դիդդիի որդին չորրորդն է:


18-ամյա Ջասթին Դիոր Կոմբսի հայտնի հայրը երկու տարի առաջ որդուն էր նվիրել մոտ կես միլիոն ԱՄՆ դոլարանոց բացառիկ «Մայբախի» բանալիները: Իսկ տղայի ծննդյան տարեդարձի տոնակատարությունը հեռարձակվում էր MTV-ով:


Փոփ աստղեր Բեյոնսեի և Ջեյ-Զիի դուստրը հինգերորդն է:


Փոքրիկ Բլու-Այվին լրագրողների կողմից ճանաչվել է աշխարհի ամենաապահովված երեխան:


Աղջնակը, որի 11 ամիսը միայն վերջերս է լրացել, հագնվում է շատ ու շատ ամերիկացիներից ավելի լավ:
Նրա անկողինը 3,5 հազար դոլար է, իսկ լոգանք է ընդունում առամանդներով զարդարված 5200 դոլարանոց լողարանում: