Ռուսաստանը Սիրիայում չի կրկնի Լիբիայում ԱՄՆ-ի թույլ տված սխալները. Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրավիրած մեծ ասուլիսի ժամանակ, ի թիվս այլնի, խոսել է նաև Սիրիա-Ռուսաստան հարաբերություններից, հայտնում է Xinhua-ն:
Պուտինն ասել է, որ Սիրիայում Ռուսաստանը չի կրկնի այն սխալները, որոնք ԱՄՆ-ն թույլ էր տվել Լիբիայում: ԱՄՆ-ի սխալները, ըստ Պուտինի, հանգեցրել են Լիբիայում դիվանագետի սպանությանը (ընթացիկ տարվա սեպտեմբերի 11-ին-Tert.am) և աճող էթնիկ ու միջցեղային բախումների այդ՝ հակամարտություններից պառակտված երկրում:
Ռուսաստանը վստահ է, որ Սիրիայի հակամարտությունը պետք է լուծի հենց Սիրիայի ժողովուրդը:
Պուտինի մամուլի ասուլիսն ամենամյա է, դրան ներկա են ավելի քան 1 200 ռուսաստանցի և արտասահմանցի լրագրողներ:










