Ռումինիայի նախագահն ու վարչապետը հաշտվել են

15:28 • 20.12.12

Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուն և վարչապետ Վիկտոր Պոնտան հաշտվել են՝ հրաժարվելով հրապարակային առճակատումից, հայտնում է Euromag-ը։

 

Քաղաքական գործիչները ստորագրել են համաեվրոպական սկզբունքներին ու արժեքներին, անկախ արդարադատությանը հավատարմության, ինչպես նաև ՆԱՏՕ-ին և Եվրոպական Միությանն աջակցության վերաբերյալ հատուկ համաձայնագիր։

 

Նախագահն ու վարչապետը պայմանավորվել են հրաժարվել հրապարակային առճակատումից. դրա փոխարեն նրանք կմիավորեն ջանքերը՝ Ռումինիան եվրոպական հասարակությանն ինտեգրելու նպատակով։ Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС-ը, նշված համաձայնագրի ստորագրման հարցում պնդել է ԵՄ-ն։