60-ամյա տղամարդը մահացել է վրաերթի ենթարկվելու պատճառով
«ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը դեկտեմբերի 19-ին` ժամը 16.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 14-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 1952 թ. ծնված Վովա Մինասյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից Tert.am-ին տեղեկացնում են, որ նույն օրը, ժամը 22.30-ին, Վ. Մինասյանը «Էրեբունի» Բ/Կ վերակենդանացման բաժանմունքում մահացել է:
Կատարվում է քննություն:










