Նուբարաշենում կանխվել է ինքնասպանության փորձ
Արտակարգ իրավիճակների նախարարություն դեկտեմբերի 19-ին` ժամը 21.35-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշեն խճուղու թիվ 1 շենքի 5-րդ հարկից քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել` նետվելով:
Ըստ ԱԻՆ կայքի` դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարար ջոկատը և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:
Փրկարարների, ոստիկանության աշխատակիցների և ազգականների համատեղ ուժերով կանխվել է 1976 թ. ծնված Ա. Ղ.-ի ինքնասպանության փորձը:










