Տավուշի մարզի Տավուշ գյուղում ծեր կինը սայթաքել է և ընկել ձորակը
Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր`ժամը 08.32-ին, տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Տավուշ գյուղում քաղաքացի է սայթաքել և սահել դեպի ձորակը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ ԱԻՆ կայքի` դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Ժամը 08.40-ին հրշեջ-փրկարարները ձորակից դուրս են բերել 1928 թ. ծնված Ռոզա Թադեվոսյանին, ով հոսպիտալացվել է Բերդ քաղաքի հիվանդանոց:
Բժիշկները տուժածի վիճակը գնահատել են բավարար:










