Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերն արդեն վառվում են (լուսանկարներ)
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր միացրեց Հանրապետության հրապարակի տոնածառի լույսերը, ինչպես նաև քաղաքի 12 վարչական շրջանների տոնական լուսավորությունը:
Այս առթիվ այսօր հրապարակում կազմակերպվել էր համերգային ծրագիր, որին մասնակցում էին Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբը, «Արևիկ» մանկապատանեկան համույթը և մի շարք անհատ կատարողներ: Իսկ գալիք տարվա մեկնարկը տրվեց շքեղ հրավառությամբ։
Համերգային ծրագիր կլինի նաև դեկտեմբերի 31–ին, որը կլինի 2012թ.–ի վերջին, իսկ 2013թ.–ի առաջին համերգը։
Լուսանկարները՝ Panarmenian Photo-ի










