ԱՄՆ պետդեպի ղեկավարությունը խոստովանել է, որ իրենց անփութության պատճառով է սպանվել ԱՄՆ դեսպանը Լիբիայում
ԱՄՆ պետդեպարտամենտի ղեկավարությունը պաշտոնապես և ամբողջությամբ ընդունել է Լիբիայում ԱՄՆ դեսպան Քրիս Սթիվենսի մահվան կապակցությամբ իրենց մեղքը և համաձայնել է դիվանագիտական ներկայացուցչության անվտանգության ապահովման հարցում անփութության մեղադրանքների հետ, հաղորդում է РИА Новости գործակալությունը:
Պետդեպարտամենտի երեք բարձրաստիճան պաշտոնյաներ հրաժարական են տվել Լիբիայում ԱՄՆ հյուպատոսության վրա հարձակման հանգամանքների հետաքննության հանձնաժողովի եզրակացություններից հետո: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ուիլիամ Բըրնսը:
Նախօրեին, լիբիական Բեննգազիում սեպտեմբերի 11-ին ԱՄՆ հյուպատոսության վրա հարձակման (որի ընթացքում սպանվել էր դեսպան Քրիս Սթիվենսը և դեսպանատան 3 աշխատակից) հանգամանքների հետաքննության հանձնաժողովը կատարվածի ամբողջ պատասխանատվությունը դրել էր ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության վրա:
Հանձնաժողովի եզրակացության համաձայն՝ դեսպանի մահվան պատճառը Լիբիայում ԱՄՆ դեսպանատան անվտանգության ծառայության կողմից անվտանգության հավելյալ միջոցառումներ ձեռնարկելու և դիվանագիտական ներկայացուցչության պահպանության անձնակազմը ավելացնելու խնդրանքներին անուշադիր ու անփույթ վերաբերմունքն էր:
«Մենք ամբողջությամբ ընդունում ենք հանձնաժողովի բոլոր եզրակացությունները և համաձայն ենք բոլոր պահանջներին… Մենք համաձայն ենք հանձնաժողովի եզրակացությանը այն մասին, թե ինչն է հանգեցրել Բենգազիում ողբերգության», - ասել է ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ուիլիամ Բըրնսը:










