Վենետիկի նավահանգստում ճամպրուկի մեջ երեխա է հայտնաբերվել
Վենետիկի ծովային նավահանգստի աշխատակիցները ճամպրուկում 5-ամյա երեխայի են հայտնաբերել, ում, ենթադրաբար, փորձել են Աֆղանստանից Գերմանիա տեղափոխել, հայտնում է Корреспондент-ը՝ վկայակոչելով Corriere della Sera-ին:
Ասիմ անունով տղան հայտնաբերվել է Հունաստանից Իտալիա ժամանած նավի ուղևորների բեռների զննման ժամանակ:
Ինչպես նշում է պարբերականը, գտնվելով ճամպրուկում՝ երեխան չի լացել: Նրան տեղափոխող տղամարդը ներկայացել է որպես նրա հայր, այնուհետև որպես հորեղբայր:
40-ամյա գործազուրկ տղամարդուն, ով Աֆղանստանից է և բնակվում է Իտալիայում, իրավապահները որոշել են տնային կալանքի տակ առնել:
Երեխան այժմ գնտվում է Վենետիկի ընտանիքներից մեկում և այնտեղ կգտնվի մինչ սոցիալական մարմինների որոշում կայացնելը:










