Բակո Սահակյանն անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

15:17 • 21.12.12

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 21-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ` նվիրված հանրապետության ներքին և արտաքին քաղաքականության հետ կապված մի շարք հարցերի, ինչպես նաև «Հեռուստամարաթոն-2012» -ի արդյունքներին: Այս մասին տեղեկանում ենք Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության տարածած հաղորդագրությունից։


Զեկույցներով հանդես են եկել Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտպանության և արտաքին գործերի նախարարները:


Երկրի ղեկավարը քննարկված հարցերի շուրջ կոնկրետ հանձնարարականներ է տվել համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին: