Ամերիկացիները «դեղեր ընդունած» արջերի են օգտագործել կործանիչի փորձարկումների ժամանակ. բացահայտում

22:06 • 21.12.12

ԱՄՆ-ի Ռազմաօդային ուժերը հիմալայան և ամերիկյան սև արջերի են օգտագործել օդանավերի փորձարկման ժամանակ, հայտնում է Daily Mail-ը:

Խոսքը B-58 Hustler ռազմական օդանավի կատապուլտի անվտանգության համակարգի մասին է:


Hustler-ներն առաջին օդանավերն էին, որ կրկնակի գերազանցում էին ձայնի արագությունը: B-58 Hustler-ները ստեղծվել են 1950-ականներին՝ Սառը պատերազմի կիզակետում:


Հայտնի է դարձել, որ արջերը, DM-ի ձևակերպմամբ «դեղի ազդեցության տակ են եղել»՝ նրանց հանգստացուցիչներ են ներարկել: Նրանք ոսկրային կոտրվածքներ են ստացել, սակայն ոչ մի արջ չի սատկել: