BMW-ն ներկայացրել է ամանորյա Jingle Bells երգի ամենաարագ կատարումը (տեսանյութ)

23:07 • 21.12.12

BMW ընկերությունը մի տեսանյութ է ներկայացրել, որտեղ պատկերված է Jingle Bells երգի ամենատարօրինակ կատարումներից մեկը: Այն ձայնագրվել է Zurich Acapella Group-ի վոկալիստների մասնակցությամբ, սակայն նրանց համար ոչ սովորական պայմաններում, այլ Circuit de L’Anneau du Rhin վազքուղում ընթանալիս, հաղորդում է Автомобили պորտալը:


Պետք է նշել, որ երգիչները փորձել են հայտնի երգը կատարել «վայրագ» BMW M135i-ում, որը վարում էր գերմանական DTM մրցարշավի չեմպիոն Մարտին Տոմչիկը:


Բարդ վազքուղու որոշ հատվածներում մեքենայի արագությունը գերազանցում էր 200կմ/ժ արագությունը: Նման պայմաններում, որոշ մենակատարներ, վախից և գերբեռնվածությունից ճնշված, մեծ ջանքեր էին գործադրում ձայն արձակելու համար, սակայն, ի վերջո, ամեն բան հաջող ավարտ ունեցավ: