Կինը հանուն Դարվինի պատրաստ է հեռանալ Տորոնտոյից
Կանադական Օնտարիո նահանգի բնակչուհին դիմել է դատարան՝ խնդրելով իրեն վերադարձնել կապիկին, որը նրանից փախել էր IKEA կահույքի խանութի կայանատեղիում, տեղեկացնում է BBC-ին:
Դարվին անունով մակական դարձել է իսկական ինտերնետային հայտնագործություն: Խանութի բազմաթիվ հաճախորդներ նկարել են կենդանուն, որը վերարկուով և տակդիրով շրջում էր ավտոկայանատեղիով:
Կապիկը տեղափոխվել էր կենդանիների ապաստան: Տորոնտոյի օրենքները արգելում են պահել էկզոտիկ կենդանիներ, և կնոջը զրկել են տիրոջ իրավունքներից:
Հայցվորը դատարանում հայտնել է, որ պատրաստ է հեռանալ Տորոնտոյից, միայն թե նրան վերադարձնեն Դարվինին:










