Բարոզոն հայտարարել է, որ ԵՄ-ն շահագրգռված է ՌԴ-ի հետ վիզային ռեժիմի դյուրացման հարցում

21:36 • 21.12.12

Եվրոպական միությունը հակված է Ռուսաստանի հետ բանակցություններում վիզային ռեժիմի պարզեցմանը, հաղորդում է INTERFAX գործակալությունը:


Բրյուսելում ԵՄ - Ռուսաստան գագաթնաժողովին հայտարարել է, Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն նշել է. «Մեր նպատակն է, որ ապագայում բանակցություններ անցկացվեն ՌԴ-ի հետ վիզային ռեժիմի պարզեցման ուղղությամբ: Մեր համար շատ կարևոր է նման համաձայնագիր ստորագրել»: :


Եվրահանձնաժողովի նախագահը նշել է, որ Ռուսաստանը ԵՄ անդամ երկրների համար էներգակիրների կարևոր մատակարար է: Նաև այն որ, ԵՄ-ի ու ՌԴ-ի համատեղ նպատակն է ապրանքաշրջանառության ծավալները մեծացնել, ինչպես նաև այն, որ Ռուսաստանը եվրոպական շուկայում առավել մրցունակ դառնա: